Ետ գնալ Ետ գնալ #ԱմուրՀայրենիք. Վորլդ Վիժն նոր արշավ է սկսում 29/09/2020
#ԱմուրՀայրենիք. Վորլդ Վիժն նոր արշավ է սկսում

Այս ծանր պահին մեր հայրենակիցները բոլորիս աջակցության կարիքն ունեն։ Ստեղծված իրավիճակը հատկապես ազդում է կանանց և երեխաների վրա ինչպես Հայաստանի սահմանամերձ համայնքներում, այնպես էլ Արցախում։

Վորլդ Վիժն Հայաստանը սկսել է դրամահավաք` օգնելու հակամարտությունից տուժած մեր հայրենակիցներին։

Աջակցության տրամադրումը կազմակերպվում է պետական կառույցների հետ՝ ճիշտ ուղղորդման նպատակով։

Այս պահին նախատեսում ենք աջակցել առաջին անհրաժեշտության պարագաներով՝

  • հագուստ,
  • չոր սնունդ,
  • անկողնային և հիգիենայի պարագաներ։

Վորլդ Վիժնն արդեն իսկ կազմակերպում է հրատապ աջակցությունն իր ռեսուրսներով, սակայն լրացուցիչ օժանդակության կարիք կա։

Ձեզ ենք դիմում խնդրանքով՝ եկեք մեկտեղենք ջանքերը և աջակցենք մեր հայրենակիցներին։

Ուրախ կլինենք ընդունել նաև #բնաիրային աջակցություն (բարձեր, սպիտակեղեն, տաք վերմակներ, սրբիչներ, հիգիենայի պարագաներ, հագուստ, չոր սնունդ)։

Միացեք մեր նախաձեռնությանը՝ այցելելով https://donate.am/en/donation/1/0 կամ կատարելով նվիրատվություն 220413350228000 հաշվեհամարին։

Բնաիրային աջակցությունը կարող եք մոտեցնել Վորլդ Վիժնի Ազգային գրասենյակ՝ ք․ Երևան, Ռոմանոս Մելիքյան 1 հասցեով։

Հարցերի դեպքում զանգահարեք 095005881 հեռախոսահամարին։

#ArtsakhStrong #ԱմուրՀայրենիք #ՊաշտպանվածԵՐԵԽԱՆԵՐ #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

 

Այլ նորություններ

Art Lunch-ի օգնությամբ սննդի փաթեթներ տրամադրվեցին 115 ընտանիքների
Art Lunch-ի օգնությամբ սննդի փաթեթներ տրամադրվեցին 115 ընտանիքների

Art Lunch ընկերության շնորհիվ կարողացանք սննդի փաթեթներ տրամադրել Վարդենիսում, Թալինում և Գավառում բնակվող ծայրահեղ աղքատ 115 ընտանիքի։

03/04/2020
IDBank-ը միանում է #ԵրազանքիՃամբար արշավին
IDBank-ը միանում է #ԵրազանքիՃամբար արշավին

#ԵրազանքիՃամբար արշավին է միանում IDBank-ը, որի շնորհիվ ևս 150 երեխա անապահով ընտանիքներից կկարողանա անմոռանալի հանգիստ անցկացնել Վորլդ Վիժն Հայաստանի ամառային ճամբարում: Շնորհակալ ենք` այսքան երեխաների ուրախ ամառ նվիրելու համար: 

14/06/2018