Ետ գնալ Ետ գնալ Ամփոփում ենք մեր #ԱմուրՏավուշ նախաձեռնությունը 09/09/2020
Ամփոփում ենք մեր #ԱմուրՏավուշ նախաձեռնությունը

 Տավուշի սահմանամերձ ութ համայնքների թաքստոցներն արդեն համալրված են կենսական անհրաժեշտության պարագաներով:

Բերդ, Արծվաբերդ, Չորաթան, Տավուշ, Մովսես, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար սահմանամերձ համայնքների բնակիչների և հատկապես երեխաների համար թաքստոցներն այսուհետ ավելի ապահով կլինեն:

Հիշեցնենք, որ սա հնարավոր դարձավ Տավուշի մարզպետարանի հետ սերտ համագործակցության շնորհիվ։ Հուլիսին մեկնարկած մեր #նվիրատվական արշավն աննախադեպ էր՝ մեզ միացան բազմաթիվ անհատներ, միջազգային ու տեղական կազմակերպություններ, ինչպես նաև Սփյուռքի մեր հայրենակիցները:

Մեր բոլոր նվիրատուներին սիրով կանդրադառնանք մեր հետագա հրապարակումներում։ Շնորհակալ ենք` ազգանվեր գործին միանալու և մեր սահմանամերձ համայնքներն ավելի դիմակայուն դարձնելու համար:

Ապաստարանները համալրվել են հետևյալ պարագաներով.

  •  ջրի բաքեր՝ ծորակով,
  • էլեկտրական գեներատորներ,
  • լապտերներ՝ հոսանքից լիցքավորվող մարտկոցով,
  • քնապարկեր,
  • ծածկոցներ,
  • դեղարկղեր՝ առաջին անհրաժեշտության դեղորայքով և պարագաներով,
  • բարձրախոսներ:

Այլ նորություններ

Art Lunch-ի օգնությամբ սննդի փաթեթներ տրամադրվեցին 115 ընտանիքների
Art Lunch-ի օգնությամբ սննդի փաթեթներ տրամադրվեցին 115 ընտանիքների

Art Lunch ընկերության շնորհիվ կարողացանք սննդի փաթեթներ տրամադրել Վարդենիսում, Թալինում և Գավառում բնակվող ծայրահեղ աղքատ 115 ընտանիքի։

03/04/2020
#SecretSanta. Ամանորյա նվերներ 2637 երեխայի համար
#SecretSanta. Ամանորյա նվերներ 2637 երեխայի համար

Վորլդ Վիժն Հայաստանն ամփոփում է «Գաղտնի Ձմեռ Պապ» արշավի արդյունքները

736 մարդ մասնակցեց Վորլդ Վիժն Հայաստանի՝ «Գաղտնի Ձմեռ Պապ 2019» (#SecretSanta 2019) արշավին՝ նվիրաբերելով ամանորյա նվերներ Հայաստանի աղքատ ընտանիքներում ապրող 2637 երեխայի համար: Արշավի շրջանակներում նվիրաբերվել է ընդհանուր առմամբ 13,597,000 ՀՀ դրամ: 

18 օր տևած արշավին մասնակցեցին նվիրատուներ թե՛ Հայաստանի մարզերից, թե՛ Երևանից և թե արտերկրից:  Տոնական գուլպայի տեսք ունեցող բացիկում նվիրատուները տեսնում էին այն երեխային, ում համար ընտրում էին ամանորյա նվերը՝ Վորլդ Վիժնի կողմից առաջարկվող ցանկից՝ զարգացնող խաղեր, տիկնիկներ, գրքեր, մեքենաներ, կոնստրուկտորներ, գնդակներ և նկարչական պարագաներ:

Նվիրատվական արշավին մասնակցել են Հայաստանում գործող խոշոր, միջին և փոքր բիզնեսներ, ՏՏ ընկերություններ, տեղական և միջազգային կազմակերպություններ, անհատ ձեռներեցներ, պետական կառույցներ, արվեստի գործիչներ և հարյուրավոր սրտացավ անհատներ: Բոլոր նվիրատուները ստացել են անհատական հաշվետվություն-նամակներ նվեր ստացող երեխայի լուսանկարով:

 Վորլդ Վիժն Հայաստանը իրականացնում է «Գաղտնի Ձմեռ Պապ» արշավն արդեն երկրորդ տարին: Նախորդ տարվա համեմատ այս տարի հնարավոր է եղել կրկնապատկել թե՛ նվիրատուների և թե՛ նվեր ստացող երեխաների թիվը:  

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նվիրատուներին՝ Հայաստանում ապրող երեխաներին ամանորյա տոն պարգևելու համար:  

Արշավի շրջանակներում խոշոր նվիրատվություն է կատարել «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ն՝ նվիրաբերելով գումար 300 երեխայի ամանորյա նվերի համար:

17/01/2019
Մեկնարկում է #ԳաղտնիՁմեռՊապ 2020 արշավը
Մեկնարկում է #ԳաղտնիՁմեռՊապ 2020 արշավը
 
Վորլդ Վիժն Հայաստանը սկսում է #ԳաղտնիՁմեռՊապ 2020 նվիրատվական արշավը:
 
Ամանորը բոլորիս սիրելի, ամենապայծառ, գունեղ ու լուսավոր տոնն է, հատկապես երեխաների համար, ովքեր անհամբեր սպասում են իրենց ամանորյա նվերին:

 

 

 

 

 

 

26/11/2019
Մեկնարկում է #ԴպրոցիՃամփան նվիրատվական արշավը
Մեկնարկում է #ԴպրոցիՃամփան նվիրատվական արշավը

Վորլդ Վիժն Հայաստանը մեկնարկում է #ԴպրոցիՃամփան նվիրատվական արշավը, որի նպատակն է հնարավորինս շատ երեխաների ապահովել դպրոցական պայուսակներով և գրենական պիտույքներով՝ հնարավորություն տալով նրանց արժանապատվորեն դիմավորել Սեպտեմբերի 1-ը։

 

 

10/08/2021