Ետ գնալ Ետ գնալ Մեկնարկում է #ԴպրոցիՃամփան նվիրատվական արշավը 10/08/2021
Մեկնարկում է #ԴպրոցիՃամփան նվիրատվական արշավը
Հայաստանում ապրող երեխաների 2,3%-ը ծայրահեղ աղքատ է․ Վորլդ Վիժն Հայաստանի կատարած գնահատման արդյունքում պարզվել է, որ 2208 երեխա զրկված է դպրոցական պարագաներ ունենալու հնարավորությունից։ Վորլդ Վիժնը կարող է դպրոցական պարագաներով ապահովել 1689 կարիքավոր երեխայի, սակայն միասին կարող ենք անել շատ ավելին։
 
Վորլդ Վիժն Հայաստանը մեկնարկում է #ԴպրոցիՃամփան նվիրատվական արշավը, որի նպատակն է հնարավորինս շատ երեխաների ապահովել դպրոցական պայուսակներով և գրենական պիտույքներով՝ հնարավորություն տալով նրանց արժանապատվորեն դիմավորել Սեպտեմբերի 1-ը։
 
Նախաձեռնությանը միանալու համար կարող եք այցելել այստեղ և, նվիրաբերելով 6500 դրամ, օգնել կարիքի մեջ հայտնված մեկ երեխայի։
 
Կամ կատարել բանկային փոխանցում 220413350228000 հաշվեհամարին։

 

 

Այլ նորություններ