Ետ գնալ Ետ գնալ Շիրակի մարզում 50 ընտանիք ստացավ սնունդ 23/04/2020
Շիրակի մարզում 50 ընտանիք ստացավ սնունդ

Մեր նվիրատուների միջոցներով այսօր #Շիրակի մարզում ապրող ևս 50 ընտանիք ստացավ առաջին անհրաժեշտության #սնունդ և հիգիենայի պարագաներ։

Այս անգամ այս բարի նախաձեռնությանը միացավ նաև մեր նոր գործընկեր ANI Product ընկերությունը․ որի աջակցության շնորհիվ այս 50 ընտանիքները ստացան նաև «ANI PRODUCT»-ի թարմ և սննդարար բազմատեսակ արտադրանքից կազմված փաթեթներ։

Շնորհակալ ենք ծայրահեղ աղքատ ընտանիքների կողքին լինելու համար։

#ՄենքԱրձագանքողԵնք #WeAreResponsive

 

 

Այլ նորություններ

Մեկնարկում է #ԴպրոցիՃամփան նվիրատվական արշավը
Մեկնարկում է #ԴպրոցիՃամփան նվիրատվական արշավը

Վորլդ Վիժն Հայաստանը մեկնարկում է #ԴպրոցիՃամփան նվիրատվական արշավը, որի նպատակն է հնարավորինս շատ երեխաների ապահովել դպրոցական պայուսակներով և գրենական պիտույքներով՝ հնարավորություն տալով նրանց արժանապատվորեն դիմավորել Սեպտեմբերի 1-ը։

 

 

10/08/2021
2019-ին #ԵրազանքիՃամբարը հյուրընկալել է 1691 երեխայի
2019-ին #ԵրազանքիՃամբարը հյուրընկալել է 1691 երեխայի

2019-ի ամռանը Վորլդ Վիժն Հայաստանի #ԵրազանքիՃամբար-ում իր մեկշաբաթյա հանգիստն անցկացրեց 1691 երեխա, որոնցից 534-ը` տեղական ֆոնդահայթայթման շնորհիվ: Ճամբարին ընդառաջ մեկնարկած նվիրատվական արշավին մասնակցեցին 68 կազմակերպություններ և 824 անհատներ Հայաստանից` հավաքագրելով ընդհանուր առմամբ 18,707,770 ՀՀ դրամ:

 

 

20/09/2019